00:00:00

Արթուր Ալեքսանյանը կպայքարի ոսկե, Կարապետ Չալյանը՝ բրոնզե մեդալի համար

18:26, 02 օգոստոս 2021 Սպորտ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներ Կարապետ Չալյանը և Արթուր Ալեքսանյանը ավարտեցին ելույթները Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ փուլում: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ըմբշամարտի 77 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Կարապետ Չալյանը մրցեց Ղրղզստանից Ակզոլ Մախմուդովի հետ և զիջեց 2-6 հաշվով: Չալյանը կպայքարի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալի համար: Նա կմրցի Իրանից Մոհամադալի Հերայ հետ: Գոտեմարտը կկայանա օգոստոսի 3-ին: Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում մրցեց Իրանից Մոհամադալի Սարավիի հետ: Գոտեմարտի ընթացքում, երբ Ալեքսանյանը հաղթում էր 3:1 հաշվով, ձգեց մկանը, սակայն շարունակեց պայքարը: Ի վերջո Արթուր Ալեքսանյանը հաղթեց 1:4 հաշվով:
Եզրափակիչում Ալեքսանյանը կմրցի Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևի հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր