00:00:00

Պատերազմի օրերին Արցախում քաղաքացին խանութից ավելի քան 3 միլիոն դրամի ապրանք է հափշտակել

10:11, 02 օգոստոս 2021 Իրավական

Արցախի Հանրապետության ՔԿ տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնում վարույթ է ընդունվել անհայտ անձի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև ս.թ. հոկտեմբեր ամսվա սկզբներն ընկած ժամանակահատվածում շահադիտական դրդումներից ելնելով Ստեփանակերտ քաղաքի 1966թ. ծնված բնակչին պատկանող Ստեփանակերտ քաղաքում տեղակայված մթերային խանութից 3.208.850 ՀՀ դրամ գումարի տարբեր տեսակի ապրանքներ գաղտնի հափշտակելու և վերջինիս առանձնապես խոշոր չափերի հասնող գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: ԱՀ քննչական կոմիտեում 183-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր