00:00:00

Տոկիո-2020․ Ֆուտբոլի մրցաշարի կիսաեզրափակիչի զույգերը

01:31, 01 օգոստոս 2021 Սպորտ

Տոկիոյի Օլիմպիական խաղերում հայտնի դարձան ֆուտբոլի մրցաշարի կիսաեզրափակիչի զույգերը։ Տղամարդկանց մրցաշարում եզրափակիչի ուղեգրի համար կմրցեն Մեքսիկայի եւ ԲրազիլիայիՃապոնիայի եւ Իսպանիայի հավաքականները։ Քառորդ եզրափակիչում Մեքսիկան 6։3 հաշվով հաղթեց հավարկորեացիներին, Բրազիլիան 1։0 հաշվով առավելության հասավ Եգիպտոսի նկատմամբ։ Ճապոնիայի հավաքականը հետխաղային 11 մետրանոցներով 4։2 հաշվով հաղթեց Նոր Զելանդիային։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակում գոլ չէր գրանցվել։ Իսպանիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 5։2 հաշվով առավելության հասավ Կոտ դ’Իվուարի թիմի նկատմամբ: Կանանց մրցաշարի կիսաեզրափակիչի զույգերը կազմել են ԱՄՆ-ն ու ԿանադանԱվստրալիան ու Շվեդիան։ Քառորդ եզրափակիչում Կանադան հետխաղային 11 մետրանոցներով 4։3 հաշվով պարտության մատնեց բրազիլացիներին։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 0։0 հաշվով։ Ավստրալիան լրացուցիչ ժամանակում 4։3 հաշվով հաղթեց Մեծ Բրիտանիայի թիմին։ Շվեդիան 3։1 հաշվով ուժեղ էր ճապոնացիներից։ ԱՄՆ-ի թիմը հետխաղային 11 մետրանոցներով 4։2 հաշվով հաղթեց հոլանդացիներին։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակից հետո հաշիվը 2։2 էր։ Կանանց կիսաեզրափակիչի հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 2-ին, տղամարդկանց խաղերը՝ օգոստոսի 3-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր