Հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 8-ի ժամը 23։59-ը Ucom ընկերությունը Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի շրջանակում TikTok և Instagram սոցիալական հարթակներում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձևերի մրցույթ-մարտահրավերը: Այս չելենջի ընթացքում Ucom-ի աշխատակիցները կարճ տեսահոլովակի ձևաչափով կցուցադրեն իրենց սպորտային կարողությունները, որից հետո մարտահրավեր կնետեն մյուս օգտատերերին՝ կիսվել նմանատիպ հոլովակներով՝ օգտագործելով #UcomSport հեշթեգը։