00:00:00

ԱԱԾ-ն առգրավել է լրագրող Նաիրի Հոխիկյանի հեռախոսը

20:19, 29 հուլիս 2021 Իրավական

ԱԱԾ-ն այսօր առգրավել է լրագրող Նաիրի Հոխիկյանի հեռախոսը, ում հրավիրել էին հարցաքննության որպես վկա։ «Վկայի կարգավիճակով հարցաքննության հրավիրելուց հետո ՀՀ ԱԱԾ-ն այսօր առգրավեց իմ անձնական բջջային հեռախոսը՝ պատճառաբանելով, որ պետք է փորձի գտնել պատերազմի վերաբերյալ իմ հրապարակումները հաստատող փաստական ապացույցներ։ Թեպետ ես պատրաստակամություն հայտնեցի անձամբ հանձնել իմ ձեռքի տակ եղած բոլոր փաստերը, սակայն ԱԱԾ-ն ավելի նպատակահարմար համարեց ամեն դեպքում առգրավել իմ հեռախոսը», - ֆեյսբուքում գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր