00:00:00

Մ. Զաքարյանին, Ա. Սարգսյանին ազատ արձակելու պահանջով փաստաբանի դիմումը քննարկման փուլում է

20:23, 28 հուլիս 2021 Իրավական

ԱԺ պատգամավորի մանդատ ստացած Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանին և Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին ազատ արձակելու պահանջով «Հայաստան» դաշինքի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանի դիմումը դատախազությունը ստացել է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ «Դիմումը քննարկման փուլում է, սահմանված ժամկետում՝ հինգ օրվա ընթացքում, պատասխանը կուղարկվի իրեն»,- նշել է նա։ Հուլիսի 26-ին, «Հայաստան» դաշինքի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը դիմում էր ներկայացրել Դատախազություն՝  պատգամավորներ, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանին և Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանի նկատմամբ կալանքը վերացնելու և նրանց անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր