00:00:00

Փաշինյանին հատուկ ամենագնացներ են տրամադրվել, կնոջն ու երեխաներին էլ՝ թիկնապահներ. hraparak.am

23:59, 05 մայիս 2018 Քաղաքականություն

Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ուժեղացրել է իր անվտանգությունը, թիկնապահներով է շրջում, քանի որ իր ֆիզիկական անվտանգության հետ կապված մտավախություն ունի: Թիկնապահները նրան տրամադրել է Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը՝ Կրակեմ Հրաչը. գրում է Hraparak.am-ը: «Մենք պարզեցինք, որ թիկնապահների հետ մեկտեղ զուգահեռ՝ ՊՊԾ-ն Փաշինյանին նաև հատուկ ամենագնացներ՝ ջիպեր է տրամադրել, որոնցով էլ նա շրջում է, մուտք գործում Ազգային ժողովի տարածք ու կայանում ԱԺ նախագահի մեքենաների համար հատկացված տարածքում: Փաշինյանին տրամադրվել է UU 01 սերիայով մեկ Lexus LX 570 մոդելի ամենագնաց և մեկ Toyota Land Cruiser Prado տեսակի ամենագնաց, որն ուղեկցում է Lexus-ին: Տեղեկություն կա, որ Փաշինյանին տրամադրված մեքենան զրահապատ է, թեպետ՝ արտաքինից դատելվ՝ այդպես չի երևում, սովորական Lexus է: Բացի այս, ԱԱԾ-ի խորհրդով թիկնապահներ են տրամադրվել նաև Նիկոլ Փաշինյանի կնոջն ու երեխաներին, քանի որ ահաբեկչության վտանգ են տեսնումլ»:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31