00:00:00

Արարատի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

19:29, 27 հուլիս 2021 Իրավական

Հուլիսի 22-ին ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները տեղեկություն են ստացել, որ Գոռավան գյուղի բնակիչներից մեկը կանեփ է աճեցնում եւ թմրամիջոց պատրաստում: Ոստիկանությունից հայտնում են, որ նույն օրը ոստիկանները զննել են 40-ամյա տղամարդու տան բակը եւ հայտնաբերել կանեփի բույսեր՝ արմատախիլ արված, ինչպես նաեւ մարիխուանային նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 29 գրամից ավելի քաշով: Տղամարդը հայտնել է, որ իրենն է, ինքն է աճեցրել: Տղմաարդը բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր