00:00:00

«Քիք- բոքսինգը»՝ օլիմպիական խաղերում

20:58, 27 հուլիս 2021 Սպորտ

«Քիք- բոքս» մարզաձևն այլեւս ներկայացված է Օլիմպիական խաղերում։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Քիք- բոքսինգի ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանը։ «ՀՀ-ում քիք- բոքսինգ մարզաձևը տոնում է իր  30 ամյակը, համաշխարհային քիք- բոքսինգի WAKO-ի պաշտոնական ներկայացուցիչն ենք Հայաստանում, և որպես ֆեդերացիայի նախագահ ուզում եմ ասել, որ ունենք 42 դպրոց, 2200 մարզիկ։ Այս տարիների ընթացքում մենք մեր աշխատանքները պաշտոնապես ներկայացրել ենք WAKO-ին»,- ասաց Հայրապետյանը։ Նրա խոսքով՝ համաշխարհային WAKO-ի ասոցացիան 2018 թվականին ամբողջ ֆեդերացիաների գործունեությունը ներկայացրել է օլիմպիական կոմիտե։ «Այսինքն միջազգային ֆեդերացիան պայքարել է, որ այս մարզաձևը դառնա օլիմպիական։ 2018 թվականին մարզաձևը դարձավ ՄՕԳ-ի անդամ, իսկ 2021 թվականին պետք է արդեն հայտարարվեր, ուսումնասիրելով ամբողջ աշխարհի ֆեդերացիաներն ինչպես են գործում, ինչ զարգացման ընթացք ունեն, որքան է մարզիկների թիվը, ինչ դպրոցներ ունեն, արդյո՞ք  այդ մարզաձևը նպաստում է սպորտի զարգացմանը, թե հակառակը»,- ասաց Հայրապետյանը։ Ըստ նրա անցնող 30 տարիների ընթացքում արել են հնարավոր ամեն ինչ, որպեսզի այս մարզաձևը Հայաստանում զարգանա։ Ունեն պրոֆեսիոնալ մարզիչներ, սաներ, որոնք լավագույնս են ներկայացնում քիք- բոքսինգը։ Գառնիկ Հայրապետյանի խոսքով չնայած այն հանգամանքին, որ հաջորդ օլիմպիական խաղերին դեռ շատ ժամանակ կա, բայց իրենք հենց այս պահից սկսած լրջորեն պատրաստվում են այդ խաղերին։ Վստահ են հայ մարզիկներն այս սպորտաձևում ևս լուրջ արդյունքներ կարձանագրեն, բարձր պահելով հայկական դրոշը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր