00:00:00

Արևմուտքը մտադիր է սառեցնել Սերժ Սարգսյանի և նրա շրջապատի օֆշորները. Российский Диалог

00:42, 06 մայիս 2018

Արևմուտքը հետաքննություն անցկացնելուց հետո մտադիր է սառեցնել ՀՀ նախկին նախագահ, նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի և նրա մտերիմ գործարարների բանկային հաշիվները: Այս մասին գրում է «Российский Диалог»-ը: Պարբերականը՝ հղում անելով «Բաղրամյան 26»-ի Telegram-ալիքին, հայտնում է, որ Արևմուտքի գործողությունների վերջնանպատակն արտերկրում հայտնաբերված բոլոր ֆինանսական միջոցների վերադարձն է Հայաստանում: Եվրոպայի հայկական միությունների ֆորումի ղեկավար Աշոտ Գրիգորյանի խոսքով՝ նա Սերժ Սարգսայնի օֆշորների բացահայտման հարցով միջազգային մի շարք կազմակերպություններից առաջարկներ է ստացել: Գրիգորյանը խնդրել է Սարգսյանի նախագահության կոռուպցիոն համակարգից տուժած բոլոր գործարարներին իրեն համապատասխան տեղեկատվություն տրամադրել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր