00:00:00

Արգիշտի Քյարամյանը Սյունիքում անդրադարձել է հանցավորության դեմ պայքարի արդյունավետ կազմակերպմանը

17:56, 26 հուլիս 2021 Իրավական

2021թ․հուլիսի 26-ին Սյունիքի մարզային քննչական վարչությունում տեղի է ունեցել նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: Նիստի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Սյունիքի մարզային քննչական վարչության նորանշանակ պետ Ս.Մարգարյանին։ Աշխատանքային խորհրդակցությանը ներկա են գտնվել նաև Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի և Սյունիքի մարզային քննչական վարչության, ինչպես նաև՝ մարզի ուժային այլ կառույցների աշխատակիցներ։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը կարևորել է քննության որակի բարելավումը՝ ներկաների ուշադրությունը հրավիրելով հանցավորության դեմ պայքարի արդյունավետ կազմակերպմանը` անդրադարձ կատարելով աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցերին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր