00:00:00

Տոկիո-2020. Օրվա առաջին չեմպիոնն անվասայլակով է հեռացել մրցուղուց (ֆոտո)

15:39, 26 հուլիս 2021 Սպորտ

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի տրիատլոնի չեմպիոնի կոչումը նվաճած նորվեգացի Կրիստիան Բլումենֆելի ինքնազգացողությունը վատացել է մրցման վերջում, հայտնում է The Sun-ը: Եզրագիծը հատելուց հետո 27-ամյա մարզիկն ընկել է հատակին և տևական ժամանակ չի կարողացել ոտքի կանգնել: Նշվում է, որ պատճառն անտանելի շոգն է: Բլումենֆելին մրցուղուց հեռացրել են անվասայլակով, բայց նա կարողացել է մասնակցել մրցանակաբաշխության արարողությանը: Հիշեցնենք, որ տրիատլոնում օլիմպիական փոխչեմպիոն էր դարձել բրիտանացի Ալեքս Յին, իսկ բրոնզե մեդալը բաժին հասավ Նոր Զելանդիան ներկայացնող Հեյդեն Ուայլդին:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր