00:00:00

Առեղծվածային դեպք Տավուշի մարզում

21:11, 25 հուլիս 2021 Իրավական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 23-ին «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ստացված ահազանգի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 11:20-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոնից Դիլիջանի ոստիկանություն հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Դիլիջան քաղաքի տներից մեկը, որտեղ հյուրասենյակում հայտնաբերել էին կնոջ և տղամարդու դիեր: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի պետի տեղակալը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր