00:00:00

ԱԻՆ-ը պարզաբանում է Ամուլսարի ոսկու ծրագրի շուրջ ծագած հարցադրումները

22:55, 05 մայիս 2018 Իրավական

Նախօրեին  Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը (ՀԲՃ) հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված էր, թե ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության կենտրոն» ՊՈԱԿ-ն ինչ-ինչ պատճառներով չի ցանկանում իրենց տրամադրել «Լիդիան Արմենիա›› ՓԲԸ-ի (նախկինում ‹‹Գեոթիմ›› ՓԲԸ) կողմից շահագործման նախապատրաստվող Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի՝ որպես արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործման դրական եզրակացության հիմք հանդիսացող փաստաթղթերը: Այս առնչությամբ Հայաստանի ԱԻՆ-ի պարզաբանման մեջ ասվում է. «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ «Լիդիան Արմենիա›› ՓԲԸ-ի (նախկինում ‹‹Գեոթիմ›› ՓԲԸ) կողմից շահագործման նախապատրաստվող Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի արտադրական վտանգավոր օբյեկտների նախագծային փաստաթղթերի տեխնիկական անվտանգության փարձաքննության համար «Լիդիան Արմենիա›› ՓԲԸ-ի կողմից տրամադրված նախագծերը ուսումնասիրությունից եւ համապատասխան եզրակացության տրամադրումից հետո վերադարձվել են սեփականատիրոջը, ուստի այս պարագայում տեղեկատվության տնօրինող է հանդիսանում «Լիդիան Արմենիա›› ՓԲԸ-ն, ինչի մասին էլ Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը ծանուցվել է գործի վերաբերյալ դատական վարույթի ժամանակ: Դատական նիստի ժամանակ «Տեխնիկական անվտանգության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից նաեւ պարզաբանվել է, որ «Լիդիան Արմենիա›› ՓԲԸ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հայցվող փաստաթղթերի տրամադրման վերաբերյալ: Սույն հայտարարությունից հետո ՀԲՃ-ի ներկայացուցիչները հայտարարել են. «Հարց է առաջանում, թե մենք ինչու պիտի հավատանք, որ այդ նոր փաստաթղթերը նույն են՝ ինչ ներկայացվել են երկու տարի առաջ»: Այս կապակցությամբ «Տեխնիկական անվտանգության կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ ՀԲՃ-ին արդեն իսկ տրամադրված դրական եզրակացության մեջ ներառված են նախագծի մասը կազմող տեխնիկական անվտանգության ոլորտին վերաբերող ելակետային դրույթներ, որոնք փոփոխված նախագիծ ներկայացնելու դեպքում ակնհայտորեն չեն համապատասխանի եզրակացությամբ հաստատված եւ արդեն իսկ տրամադրված տվյալներին, ինչը պարզ է ոլորտի ցանկացած մասնագետի համար: Նշենք նաեւ, որ ՀԲՃ-ի կողմից պահանջվող նախագծերը 2016թ-ից հրապարակված են ՀՀ բնապահպանության նախարարության կայքում http://www.mnp.am/am/page/297 , ուստի ՀԲՃ-ն իր կասկածները կարող է փարատել նաեւ տրամադրված նախագծերը համեմատելով արդեն իսկ հրապարակված նախագծերի հետ: Անդրադառնալով ՀԲՃ-ի հայտարարության հատվածին, որում մասնավորապես ասվում է. «Հայաստանում բոլոր տեսակի եզրակացությունները կրում են ձեւական բնույթ ու հիմնականում տրվում են տարբեր կոռուպցիոն կամ այլ մեխանիզմների միջոցով», հորդորում ենք հանդես չգալ մերկապարանոց հայտարարություններով, որպեսզի դրանք չկրեն ձեւական բնույթ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր