00:00:00

Ավտովթար-վրաերթ Երևանում․ 5 հոգի տեղափորվել են հիվանդանոց

14:51, 24 հուլիս 2021 Իրավական

Այսօր, հուլիսի 24-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Բագրատունյանց-Սողոմոն Տարոնցի փողոցների խաչմերուկում բախվել են Opel և BMW մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի տեղեկություններով, բախման հետևանքով Opel-ն առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել հետիոտնի համար նախատեսված վայրով անցնող 3 հետիոտնի, ապա բախվել մայթեզրին տեղադրված էլեկտրամատակարարման համար նախատեսված երկաթյա արկղին և ծառին։ Վրաերթի ենթարկված 3 քաղաքացիները, Opel-ի վարորդն ու նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերն ու ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները։  Վիրավորներից 3-ին, մինչ բժիշկների ժամանումը, տեղում օգնություն են ցուցաբերել Երևանի գնդի պարեկները։ Այս պահին վթարի վայրում տեղազննություն են կատարում ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ծառայողները բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Վ․ Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր