00:00:00

Ռուբեն Վարդազարյանը դատի է տվել Բարձրագույն դատական խորհրդին

16:12, 23 հուլիս 2021 Իրավական

ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը դատի է տվել Բարձրագույն դատական խորհրդին: Տեղեկությունը նշված է Datalex դատական-տեղեկատվական համակարգում, հայտնում է a1plus-ը։ Ըստ հրապարակված տեղեկատվության՝ Ռուբեն Վարդազարյանը պահանջում է, որ իր՝ որպես Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի (նախագահի) լիազորությունների կասեցումը վերացած լինելու իրավահարաբերության առկայությունը ճանաչվի։ Նշենք, որ ապրիլի 15–ին ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցվել էին թե՛ որպես ԲԴԽ նախագահ, թե՛ որպես դատավոր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր