ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ամբողջ ընթացքում, քվեարկությունից հետո ընկած ժամանակահատվածում առերևույթ ընտրական հանցագործությունների, ինչպես նաև ընտրական չհանդիսացող, սակայն ընտրություններով պայմանավորված այլ բնույթի առերևույթ հանցավոր արարքների վերաբերյալ ստացված հաղորդումների, ահազանգերի, ԶԼՄ հրապարակումների առթիվ դատախազության հսկողության ներքո իրավապահ մարմինների կողմից քրեական վարույթների շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքները:
Մասնավորապես, քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ 2021թ. հուլիսի 22-ի դրությամբ հարուցվել է 78 քրեական գործ:
Դրանցից՝
- 33-ը՝ հարուցվել է առերևույթ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրակաշառքի միջնորդության հատկանիշներով, ընդ որում՝ դրանց գերակշիռ մասը՝ կատարված ծանրացուցիչ հանգամանքներում,
- 6-ը՝ ընտրողներին քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու կամ խոչընդոտելու, այդ թվում՝ նաև կատարված ծանրացուցիչ հանգամանքներում,
- 6-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելու կամ երրորդ անձանց համար քվեարկության արդյունքը տեսանելի ձևով քվեարկելու,
- 5-ը՝ տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի,
- 3-ը՝ մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու,
- 3-ը՝ ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելու
- 2-ը ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու,
- 1-ը՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի անհատական կնիքը հափշտակելու առերևույթ հատկանիշներով,
- 1-ը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առերևույթ կեղծ քվեաթերթիկներ պատրաստելու և իրացնելու,
- 1-ը՝ 2 և ավելի անձանց ընտրություններին մասնակցելուն, կուսակցությունների կամ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելու,
- 1-ը՝ հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու, հարկադրելու կամ հավաքին մասնակցելու, կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու,
- 1-ը՝ ծեծի,
- 1-ը՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու,
- 2-ը՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու,
- 1-ը՝ պաշտոնական փաստաթղթերապօրինի ձեռք բերելու կամ իրացնելու,
- 11-ը՝ կապված պաստառների վնասման հետ, գույքային վնաս հասցնելու հատկանիշներով:
- 33-ը մեղադրվում կամ կասկածվում է ընտրակաշառք տալու համար,
- 38-ը՝ ընտրակաշառք վերցնելու համար,
- 3-ը՝ մեղադրվում է քվեարկության գաղտնիությունը խախտելու համար,
- 3-ը՝ քարոզչական պաստառի վնասմամբ գույքային վնաս պատճառելու համար,
- 1-ը՝ ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով, պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրողներին քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու կամ խոչընդոտելու համար,
- 1-ը՝ մեկից ավելի անգամ քվեարկության փորձ կատարելու համար,
- 1-ը՝ մի քանի անձանց ընտրություններին մասնակցելուն, կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելու,
- 1 անձ՝ մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու համար,
- 1-ը՝ տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելու համար,
- 1-ը՝ կեղծ քվեաթերթիկ պատրաստելու և իրացնելու համար: