00:00:00

Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվել երկու անձ

21:45, 21 հուլիս 2021 Իրավական

Հուլիսի 16-ին ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Կեչուտ գյուղ տանող ճանապարհի սկզբնամասում հայտնաբերել և, մեքենայով հանդերձ, ոստիկանություն բերման են ենթարկել Արարատի մարզի Այգեզարդ գյուղի՝ 29-ամյա և Արտաշատի 27-ամյա երկու բնակիչների։ Ոստիկանությունից հայտնում են, որ բերման ենթարկվելիս 29-ամյա տղամարդը գրպանից նետել էր 2 կաթուցիչ: Ճանապարհամերձ հողամասից զննությամբ հայտնաբերվեցին կաթուցիչները, որոնց պատերին մոխրացած, մուգ շագանակագույն կանեփանման հետքեր կային։ Ըստ 29-ամյա տղամարդու՝ կաթուցիչները իրենն են, որոնցից մեկը լցված էր կանեփի զանգվածով, իսկ մյուսի թմրամիջոցը ծխելու միջոցով օգտագործվել էր: Նշանակվել է փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր