00:00:00

Կարապետյանի նախկին խորհրդականը մանդատը չի վերցնի․ Խաչատուրյանը իրեն տեսնում է ԱԺ-ից դուրս

13:43, 21 հուլիս 2021

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ալեքսանդր Խաչատուրյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԿԸՀ։ Այս մասին Խաչատուրյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Սիրելի հայրենակիցներ, Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով է ներկայացվել պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմումս։ Ինստիտուցիոնալ ընդդիմության գործունեությունը ենթադրում է ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական աշխատանք։ Ներկա պահին ինձ ավելի շատ տեսնում եմ խորհրդարանից դուրս և կենտրոնանալու եմ հենց արտախորհրդարանական հարթության վրա, քանի որ այնտեղ ևս հսկայական աշխատանքի կարիք կա։ Գաղափարները շատ են, և բոլորդ դրանց մասին կտեղեկանաք առաջիկայում։ Ամեն ինչ լավ է լինելու»,- գրել է նա։ Նշենք, որ Խաչատուրյանը համարվում է նախկին վարչապետերից Կարեն Կարապետյանի թիմակիցը։ Ժամանակին եղել է վերջինիս խորհրդականը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը ևս մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել ԿԸՀ։ Դաշինքի նախընտրական ցուցակից Մարիաննա Եփրեմյանը ևս մանդատը չի վերցնի։ Irakanum.am  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր