00:00:00

Դեղապահովումը` ՀՀ օրենսդրությանը համապատասխան

21:36, 05 մայիս 2018 Հասարակություն

«Ժողովուրդ» օրաթերթի մայիսի 2-ի համարում տպագրված «Դեղերը մատակարարվել են ներմուծվածից թանկ» հոդվածի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը հիվանդներին անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերով ապահովում է համաձայն ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 23-ի N 1717-Ն որոշման։ Իսկ պետության կողմից կենտրոնացված կարգով ձեռք բերվող դեղերի գնումների գործընթացն իրականացվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի և դրանից բխող ՀՀ կառավարության որոշումների պահանջներին համապատասխան։ Առողջապահության նախարարությունը ներմուծման արժեքների ուսումնասիրման իրավասություն չունի, քանի որ 2015թ. ապրիլի 1-ից, գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ կատարված փոփոխությունների արդյունքում, շուկայի ուսումնասիրության մասով պարտադիր պահանջն ուժը կորցրել է: Հետևաբար, նշված ժամանակահատվածում ինչպես շուկայի ուսումնասիրության մեթոդաբանության ընտրության, այնպես էլ գնման գործընթացներում մասնակիցների շահույթի սահմանափակման պահանջ որևէ իրավական ակտով չի եղել: Միաժամանակ, նախարարությունը գնման գործընթացները չի կարող կազմակերպել հիմք ընդունելով միայն ներկրման գները և ավելացված արժեքի հարկը, քանի որ առկա են բազմաթիվ գործառնական այլ ծախսեր, որոնք ինքնարժեքի մաս են կազմում: Իսկ գնման գործընթացները չկայանալու հետևանքով կխախտվի հիվանդների բնականոն դեղապահովումը: Գործող իրավական ակտերով նախատեսված չէ նաև, որ դեղերի նախահաշվային գները պետք է հաշվարկվեն հիմք ընդունելով ներմուծման գները: «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով ամրագրված են դեղերի գների կարգավորման մեխանիզմներ։ ՀՀ կառավարության կողմից կարգի հաստատումից հետո կիրականացվի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ դեղերի գների պետական կարգավորում, մասնավորապես՝ 1)    դեղի հենակետային գին, դրա նկատմամբ մեծածախ ու մանրածախ առավելագույն հավելագին սահմանելու միջոցով, 2)    դեղի համընդհանուր անվանմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետությունում սույն օրենքով սահմանված կարգով գրանցված դեղերի համար` ըստ դրանց դեղաձևի և դեղաչափի: Ի դեպ, հոդվածում նշված դեղերի միավորի գները 2017 թվականին  2015-2016թթ. համեմատ նվազել են. Օրինակ` 2015թ. Ցիկլոսպորին դեղի միավորի գինը կազմել է 1100 դրամ, 2016թ.` 990, իսկ 2017թ.` 336 դրամ, գինը նվազել է շուրջ 3 անգամ, 2015թ. Էպոետին բետա դեղի միավորի գինը կազմել է 6500 դրամ, 2016թ.` 5970, իսկ 2017թ.` 5241 դրամ։ Նշենք նաև, որ ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետների մասնակցությամբ մշակվել են մի շարք հիվանդությունների բուժման 154 ուղեցույց, 126 գործելակարգ և 30 ընթացակարգ, որից հաստատվել են` 133 ուղեցույց, 8 գործելակարգ, 4 ընթացակագ` բժշկական ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով: Հավելենք, որ Էլեկտրոնային առողջապահական համակարգի ամբողջական ներդրման արդյունքում ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետների կողմից ներկայացվող հաշվառված և փաստացի հիվանդների թվի շեղումները կշտկվեն, որովհետև հիվանդների վերաբերյալ տվյալները կմուտքագրվեն համակարգ: Կրկնակի հաշվառումները կբացառվեն, քանի որ ծրագիրը ինտեգրվել է ոստիկանության բնակչության ռեգիստրին։ Դեղերի գնումների պլանի կազմման հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևանի բժշկական կազմակերպությունների կողմից եռամսյակային կտրվածքով ներկայացվող հաշվետվությունները։  Դեղերի անվանացանկը կազմելիս առաջնահերթությունը տրվում է այն դեղերին, որոնք ըստ հիվանդությունների ընդգրկված են բուժման բոլոր սխեմաներում:   Պաշտոնական վիճակագրական տվյալները (ներառյալ` հիվանդացության և հոսպիտալացման դեպքերի համեմատական վերլուծություն, հոսպիտալացման մեկ դեպքին բաժին ընկնող փոխհատուցվող գումար) վկայում են, որ պետության կողմից հակադիաբետիկ դեղերի ապահովվածության ցածր մակարդակը ուղեկցվում է հարակից այլ բարդությունների զարգացմամբ։ Մասնավորապես, արյան մեջ գլյուկոզայի չվերահսկվող մակարդակը ուղեկցվում է սիստոլիկ և դիստոլիկ զարկերակային ճնշման բարձրացմամբ. գլյուկոզայի միջին մակարդակի բարձրացումը մոտ 1մմոլ/լ-ով բերել է սիստոլիկ զարկերակային ճնշման մոտ 25% և դիստոլիկ զարկերակային ճնշման 13% բարձրացման:  2015թ. ՀՀ առողջապահության նախարարությունը  ֆրանսիական «Լե Լաբողատուաղ Սեղվիե» կազմակերպության հետ կնքել է հնգամյա պայմանգիր: 2015թ. հիվանդների դեղով ապահովածության մակարդակը հասցվել է շուրջ 80 տոկոսի` նախորդ տարիների շուրջ 30 տոկոսի փոխարեն: 2016-2017թթ. ապահովածության մակարդակը հասել է 100 տոկոսի։ Անմիջապես արտադրող «Սերվիե» ընկերությունից 2015թ. համար ձեռքբերվող «Դիաբետոն» դեղի  համար ծախսվել է  280.7 մլն դրամ (մեկ դեղահաբը` 36.7  դրամ), որի արդյունքում  տնտեսվել է 61.2 մլն  դրամ: Ինչ վերաբերում է «Դիաբետոն ՄՌ» դեղին, ապա 2016-2017թթ. հունվարի 1-ի դրությամբ առկա մնացորդները, նախատեսվում էր ծախսել 2017-2018թթ. առաջին եռամսյակում, քանի որ եռամսյակի ծախսը Երևանի և ՀՀ մարզերի բժշակական կազմակերպություններում կազմում է  2 934 437 դեղահատ: Շաքարային դիաբետով հիվանդների տարեկան աճը կազմում է 10%` այսինքն տարվա ընթացքում ընդգրկվում են նոր հիվանդներ և ապահովվում անհրաժեշտ քանակի դեղերով։   Դեղապահովման մակարդակի բարձրացման արդյունքում 2016թ. շաքարային դիաբետից մահացության ցուցանիշը 2013-ի համեմատ (100 000 բնակչի նկատմամբ) նվազել է 10 %-ով: 2016թ. 2014-ի համեմատ նվազել է նաև պետական պատվերի շրջանակներում սպասարկված դեպքերի թիվը և մեկ դեպքի հաշվով փոխհատուցվող գումարը։ Ինչ վերաբերում է Ֆլուֆենազին 25մգ դեղին, ապա 2016թ. տարեկան ծախսը կազմել է 25804 սրվակ։ Հունվարի 1-ի դրությամբ ՀՀ ԱՆ պահեստում և բժշկական կենտրոններում դրա մնացորդը կազմել է 6652 սրվակ։ Ձեռք է բերվել  3700 սրվակ, քանի որ արտադրող ընկերությունից ստացվել է գրություն, որ գործարանն այրվել է և դեղի արտադրությունը դադարեցվել: Արդյունքում պայմանագիրը լուծվել է։ 2017 թվականի համար  ձեռք բերումն իրականացվել է ըստ գլխավոր մասնագետի պահանջարկի, ինչպես նաև նախորդ տարիների փաստացի ծախսի: Տրիֆլուոպերազին 5 մգ դեղի 2016 թվականի տարեկան ծախսը կազմել է 1 620 376  դեղահատ։ Հունվարի 1-ի դրությամբ ՀՀ ԱՆ պահեսոտւմ և բժշկական կենտրոններում մնացորդը կազմել է 2 612 500  դեղահատ։ Հետևաբար 2016թ. ձեռք բերում չի իրականացվել։  2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ ԱՆ պահեստում և բժշկական կենտրոններում  մնացորդը կազմել է 883 512 դեղահատ, տարեկան ծախսը 2 255 875 դեղահատ, ձեռք է բերվել  1 300 000 դեղահատ` հաշվի առնելով դեղի մնացորդը: 2018 թվականի կարիքների բավարարման համար նախատեսված Ալուվիա հակառետրովիրուսային դեղը ձեռք է բերվել 2017թ. վերջին`  համաձայն Գլոբալ հիմնադրամի հետ կնքված դրամաշնորհային համաձայնագրերի շրջանակում պետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների։   ՀՀ առողջապահության նախարարություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր