00:00:00

ՄՕԿ-ը պատմության մեջ առաջին անգամ փոխել է օլիմպիական կարգախոսը

18:15, 20 հուլիս 2021 Սպորտ

«Կոմերսանտ» պարբերականի փոխանցմամբ՝ Տոկիոյում տեղի ունեցած Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նստաշրջանում հաստատվել է Օլիմպիական խաղերի կարգախոսի փոփոխությունը. «Ավելի արագ, ավելի բարձր, ավելի ուժեղ՝ միասին» (լատիներեն ՝ «Citius, altius, fortius - communis»): Տեքստին ավելացվել է «միասին» բառը: Օլիմպիական խաղերի կարգախոսը 1894 թվականից ի վեր փոխվել է առաջին անգամ: «Սա դարակազմիկ իրադարձություն է»,-ասել է ՄՕԿ ղեկավար Թոմաս Բախը, որը փոփոխությունների նախաձեռնողն էր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր