00:00:00

Արզնիի հանգստյան գոտում ընկերը հրել է 33-ամյա ընկերուհուն լողավազանի մեջ․ աղջիկը խեղդվել է

11:34, 20 հուլիս 2021 Իրավական

2021 թ. հուլիսի 19-ին՝ ժամը 17:40-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ կլինիկական մահ, բիոլոգիական մահ ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի՝ 1988թ. ծնված բնակչուհի, ում, համաձայն շտապօգնության բժշկի հայտարարության, անգիտակից վիճակում հանել են լողավազանից: Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 15:40-ի սահմաններում, կինն Արզնի համայնքում գտնվող հանգստյան գոտում նստած է եղել լողավազանի բետոնե բազրիքին, որտեղ նրան աննկատ մոտեցել է իր ընկերը և հրել գցել է ջրով լցված լողավազանը: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ, ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով: Կնոջ ընկերոջ  նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին, և նա հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ վերցվել են դեպքի վայրում առկա անվտանգության տեսախցիկների տեսագրությունները: Կնոջ մահվան պատճառը պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր