00:00:00

Ձերբակալվել է գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը

20:57, 19 հուլիս 2021 Իրավական

Երեւանի Ամիրյանի փողոցում հուլիսի 18-ի երեկոյան միջադեպի ժամանակ հնչած կրակոցների գործով ձերբակալվել է հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը: Նրա պաշտպան Գոռ Միքայելյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց. «Այսօր ժամը 17.30-ի սահմաններում նա ներկայացել է, պատրաստակամություն է հայտնել աջակցել նախաքննությանը, բայց այնուամենայնիվ ձերբակալվել է: Այս պահին ձերբակալված է: Նա տեղեկացրեց, որ Ռոբերտ Սուքիասյանից դեռեւս ցուցմունք չեն վերցրել, որեւէ մեկը չի փորձել հարցաքննել, սակայն Ռոբերտ Սուքիասյանը կտա ցուցմունք: Հարցին՝ Ռոբերտ Սուքիասյանը մասնակից եղե՞լ է կրակոցներին, պաշտպանը ոչ հերքեց, ոչ հաստատեց. «Եկեք գործի հանգամանքները չասեմ՝ չխանգարելու համար նախաքննությանը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր