Խաչատուր Սուքիասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեկ Երևանի կենտրոնում՝ Ամիրյան փողոցում, տեղի ունեցած փոխհրագձությանը, որին, ըստ լրատվական ու սոցիալական տարբեր հարթակներում շրջանառվող տեղեկությունների, մասնակցել է իր եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը, ավելին՝ նա է եղել հրազենից կրակոցներ արձակած անձը:
Խ․ Սուքիասյանը մասնավորապես գրում է․ «Երեկ, Երևանի կենտրոնում տեղի ունեցած տհաճ և անթույլատրելի միջադեպն ինձ համար անընդունելի է: Հարաբերությունների պարզման նման բարքը դատապարտելի է: Թե ինչ է տեղի ունեցել իրականում, ավելի ստույգ կհայտնեն ՀՀ իրավապահ համակարգի ներկայացուցիչները՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելուց հետո: