Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 16-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 128 դեպք, որից 11-ը՝ նախկինում կատարված։
Հայտնաբերվել է 6 անհետ կորած, 17 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 18 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 9, և մարմնական վնասվածք պատճառելու 2 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 39 պատահար. 2 մարդ զոհվել է, 70-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: