00:00:00

ՆորություններՍպորտ Տոկիո-2020․ Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարը կսկսի Արթուր Դավթյանը

17:15, 19 հուլիս 2021 Սպորտ

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն առաջինը կսկսի պայքարը Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերում։ Հուլիսի 24-ին Արթուր Դավթյանը հանդես կգա տղամարդկանց որակավորման փուլում Արթուր Դավթյանը Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող է, Եվրոպայի առաջնությունների ոսկե ,արծաթե և բրոնզե մեդալակիր. Եվրոպական մարզական երկրորդ խաղերի չեմպիոն: Աշխարհի գավաթի խաղարկությունների երկրորդ և երրորդ մրցանակակիր։ Հաջորդ օրը՝ հուլիսի 25-ին, ասպարեզ դուրս կգան Էլմիրա Կարապետյանը / 10մ. ատրճանակ / և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը / 63 կգ /: Հիշեցնենք՝ հայ օլիմպիականների մի մասն այս գիշեր մեկնել է Տոկիո։ Նրանց թվում են ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանն ու Իզաբելա Յայլյանը, բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը, Հովհաննես Բաչկովը, Արման Դարչինյանը, ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանն ու Վարսենիկ Մանուչարյանը: Էլմիրա Կարապետյանը Հայաստանի ներկայացուցիչներից առաջինն է ժամանել մրցավայր՝ հուլիսի 15-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր