00:00:00

ՍԴ-ն անփոփոխ թողեց ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը

21:20, 17 հուլիս 2021 Իրավական

Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշեց ուժի մեջ թողնել ԱԺ արտհերթ ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ որոշումը: Այս մասին հայտարարեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը: «ՀՀ Սահմանադրության 170-րդ 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,-ասաց նա: Դիլանյանը տեղեկացրեց, որ ՍԴ որոշման ամբողջական տեքստը 3-օրյա ժամկետում կհրպարակվի ՍԴ կայքում եւ կառաքվի կողմերին: Հիշեցնենք՝ քաղաքական 4 ուժեր՝ «Հայաստան» եւ պատիվ ունեմ» դաշինքները, ինչպես նաեւ «Զարթոնք» եւ «Հայոց Հայրենիք» կուսակցությունները, դիմել էին ՍԴ՝ վիճարկելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած՝ ընտրությունների վերաբերյալ վերջնական արդյունքները։  ՍԴ-ում դատավարությունը մեկնարկել էր հուլիսի 9-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր