00:00:00

Մեծ ափսոսանքով հայտնում եմ՝ դուրս եմ գալիս աշխարհի Գավաթի խաղարկությունից. Լևոն Արոնյան

22:00, 17 հուլիս 2021 Սպորտ

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը տեղեկացրել է, որ դադարեցնում է իր մասնակցությունը Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը: Այս մասին տեղեկացանք Armsport.am ից։ «Մեծ ափսոսանքով ստիպված եմ հայտնել, որ դուրս եմ գալիս ՖԻԴԵ-ի աշխարհի Գավաթի 2021 թվականի խաղարկությունից: Ունենալով շատ բարձր ջերմություն և տոնզիլիտ, չնայած խաղալու իմ ցանկությանը, ստիպված եմ ռացիոնալ լինել և իմ, ու մյուս խաղացողների առողջությունը դնել առաջին տեղում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՖԻԴԵ-ի նախագահ պարոն Դվորկովիչին՝ ինձ ամեն հարցում օգնելու համար:
Խնդրում եմ հոգ տարեք ձեր մասին, հույս ունեմ՝ մրցաշարը կշարունակվի առանց դժբախտությունների: Խոստանում եմ շուտով առողջանալ և վերադառնալ շախմատի զարմանահրաշ աշխարհ»,- գրել է Արոնյանը: Հիշեցնենք՝ շախմատի աշխարհի գավաթն անցկացվում է Սոչիում հուլիսի 12-ից օգոստոսի 6-ը: Եզրափակիչի մասնակիցները իրավունք կստանան մասնակցել Համաշխարհային շախմատային թագի թեկնածուների մրցաշարին: Աշխարհի գավաթի 1/64-րդ խաղարկությունում Արոնյանը պետք է խաղար Ավստրալիայի ներկայացուցիչ Բոբի Չենգի հետ, սակայն տենդի ախտանշանների պատճառով նա բաց պետք է թողներ այդ հանդիպումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր