00:00:00

Արտաշատի ոստիկանները կանխել են գողությունը. երիտասարդներից մեկի մոտ հայտնաբերվել են լինգ և մուրճ

19:53, 16 հուլիս 2021 Իրավական

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները հուլիսի 15-ին Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի գյուղմթերքի շուկայի տարածքում ծառայություն կատարելիս, գողության կասկածանքով, բերման են ենթարկել երեք երիտասարդի: Ոստիկանությունից հայտնում են, որ բաժնում նրանք խոստովանել են, որ ցանկացել են շուկայի տարածքի սուրճի ապարատներից գողություն անել, սակայն ոստիկանության ծառայողների կողմից նկատվել և բերման են ենթարկվել: Անձնական զննությամբ երիտասարդներից մեկի մոտ հայտնաբերվել են լինգ և մուրճ: Բերման ենթարկվածները հայտնել են, որ գործիքները վերցրել էին սուրճի ապարատները բացելու նպատակով: Հայտնաբերված իրերը վերցվել են փորձաքննության ուղարկելու համար: Նախապատրաստվում են նյութեր:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր