00:00:00

Լևոն Արոնյանը չի մասնակցի շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը

23:00, 16 հուլիս 2021 Սպորտ

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը չի մասնակցի  ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությանը, որի գործող գավաթակիրն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Արոնյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Մեծ ափսոսանքով ստիպված եմ տեղեկացնել ձեզ ՖԻԴԵ-ի Աշխարհի գավաթի խաղարկությունից դուրս գալու մասին: Ունեմ բարձր ջերմություն և տոնզիլիտ և, չնայած խաղալու իմ մեծ ցանկությանը, պետք է ռացիոնալ լինեմ և իմ ու այլ խաղացողների առողջությունը դնեմ առաջին տեղում»,-գրել է Արոնյանը:
Նա շնորհակալություն է հայտնել ՖԻԴԵ-ի նախագահ  Արկադի Դվորկովիչին՝ իրեն օգնելու համար հնարավոր ամեն ինչ ձեռնարկելու համար: Նա հույս է հայտնել, որ մրցաշարը կշարունակվի առանց դժբախտությունների: «Ես խոստանում եմ շուտով առողջանալ և վերադառնալ 64 վանդակի կախարդական աշխարհ»,-նշել է Արոնյանը: Արոնյանը պայքարը պետք է սկսեր երկրորդ փուլից, նա աշխարհի գործող գավաթակիրն է: Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունն այս տարի անցկացվում է Սոչի քաղաքում: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 206, իսկ կանանց մրցաշարին` 103 մասնակից: Այն կեզրափակվի օգոստոսի 6-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր