00:00:00

Գիտնականներն ուռուցքի մետաստազավորումը կանխող արդյունավետ միջոց են հայտնաբերել

06:43, 15 հուլիս 2021 Առողջություն

  Գիտնականները հայտնաբերել են յուրահատուկ սպիտակուց, որը, ըստ երևույթին, օգնում է կանխել ուռուցքի բջիջների ներթափանցումն արյան հոսք ու տարածումը մարմնի այլ հատվածներում: «Մենք հայտնաբերել ենք, որ TRPM7 սպիտակուցը ֆիքսում է անոթներով հոսող հեղուկի ճնշումն ու դադարեցնում է անոթային համակարգով բջիջների տարածումը», - հայտնել է Ջոնս Հոփքինսի համալսարանի բիոմոլեկուլային ու քիմիական ինժեներիայի ոլորտի մասնագետ, գիտությունների թեկնածու և հետազոտության հեղինակ Քաուստավ Բերան: Գիտնականները պարզել են, որ ուռուցքների մետաստատիկ բջիջները զգալի նվազեցրել են այս սենսորային սպիտակուցի մակարդակը, ինչն էլ թույլ է տվել դրանց արդյունավետ կերպով ներթափանցել արյան հոսքի մեջ: Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Science Advances պարբերականում, լույս է սփռում ինտրավազացիայի գործընթացի վրա, որի ընթացքում առաջնային ուռուցքից առանձնացած չարորակ բջիջները հայտնվում են արյան հոսքի մեջ ու տեղափոխվում մարմնի այլ հատվածներ՝ ախտահարելով նաև դրանք: Գիտնականները նաև պարզել են, որ չարորակ բջիջներում TRPM7-ի էքսպրեսիայի արհեստական մեծացումը կարող է արգելակել այդ գործընթացը, ինչը նշանակում է, որ այդ կերպ արգելակվում է նաև ուռուցքի մետաստազավորումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր