00:00:00

Զարմանահրաշ փաստեր կրծքի մասին

06:30, 15 հուլիս 2021 Առողջություն

Բռնվիր քո կրծկալի «ամրագոտիներից»: Մենք այժմ կներկայացնենք փաստեր, որոնք շատ կհետաքրքրեն կանանց և աղջիկներին, և որոնց իմացությունն անհրաժեշտ է մեզանից յուրաքանչյուրին: Պտուկներ. ներս ընկած և առաջադիր Պտուկները, ինչպես պորտերը, շատ առանձնահատուկ են. լինում են տարբեր չափի և ձևի, դուրս ցցված կամ հակառակը: Եվ թեև ներս ընկած պտուկներն այնքան էլ տարածված չեն, մասնագետներն ասում են, որ կանանց առնվազն 20%-ի մոտ կարող է դիտվել նման երևույթ: Հետաքրքրական է, որ կա ներս ընկած պտուկների երկու տեսակ. առաջինը լրիվ ներս ընկած պտուկներն են, այսինքն՝ մի փոքր փոսիկ է երևում պտուկը շրջագծող շրջանակում, մինչդեռ մյուս տեսակը լրիվ տափակ պտուկն է, որը, սակայն, հայտնվում է գրգռված լինելու դեպքում կամ սառը եղանակին: Երկու դեպքում էլ հնարավոր է կերակրել, քանի որ երեխան, ծծելով պտուկը, այն դուրս է բերում: Քո կուրծքը չպետք է լինի իդեալական հավասար Կանանցից շատերի մոտ մի կուրծքը մյուսից փոքր է։ Համաձայն «Պլաստիկ վիրաբուժության հիմունքներ» գրքի՝ սովորաբար ավելի մեծ է լինում ձախ կուրծքը: Գիտնականների կարծիքով՝ այն ունի ավելի մեծ թվով էստրոգեն ռեցեպտորներ և դրա արդյունքում հասունացման շրջանում ավելի է մեծանում, քան աջը: Կուրծքը մերկացնելու իրավունք Պարզվում է, որ մի շարք նահանգներում և քաղաքներում կանայք կարող են անարգել զբոսնել առանց վերնազգեստի: Ահա այն վայրերը, որտեղ կարող եք փողոցներում տեսնել կուրծքն այս ու այն կողմ թափահարող կանանց. Քաղաքներ` Օսթին (Տեխաս), Բուլդեր (Կոլորադո), Կոլումբուս (Օհայո), Պորտլանդ (Օրեգոն), Սանտա Կրուզ (Կալիֆոռնիա), Վաշինգտոն (Վաշինգտոնի շրջան) Նահագներ` Մեյն, Նյու Յորք: Տարօրինակ է, սակայն` իրականություն Որոշ կանայք ունեն երրորդ կուրծք: Այն սովորաբար թաքնված է թևատակերից մեկում և աննկատ է մնում մինչև հղիություն: Հղիության ընթացքում կրծքի հյուսվածքներն ուռչում են, և կուրծքն ակնառու է դառնում: Ինչո՞ւ է կանանց դուր գալիս սպորտային կրծկալը Վազելիս կուրծքը մոտ 20 սմ ուղղահայաց վերուվար է անում: Պորտսմութի համալսարանի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կուրծքը շարժվում է մոտավորապես 8-աձև՝ 50% վերուվար, 22% աջուձախ և 27% ներսուդուրս (քայլելիս մոտավորապես նույն կերպ է շարժվում)։ Տղամարդու առնանդամի նման, կրծքերը, մասնավորապես՝ պտուկները գրգռվելուց մեծանում են... մոտ 10 միլիմետրով: Կրծքի օրգազմ. այո՛, այն գոյություն ունի 213 կանանց շրջանում անցկացված հարցման համաձայն` 29%-ն օրգազմ է ապրել կրծքի գրգռման արդյունքում: Զուգընկերոջդ առաջարկիր փորձել հետևյալ քայլերը, և կհամոզվես ինքդ. 1. Նա նուրբ շարժումներով մատների ծայրերով շրջանաձև շոյում է կրծքի արտաքին մասը։ 2. Մի ձեռքով շարունակում է շոյել արտաքին մասը, մյուսով կենտրոնանում է պտուկի վրա` նրբորեն կսմթելով և գրգռելով: 3. Լեզվով շոյում է պտուկները և ծծում պտուկի ծայրը, միաժամանակ շոյելով կրծքավանդակը: Պետք է անընդհատ, առանց դադարեցնելու շարունակել գործողությունները: Նախքան կհագնես լողազգեստդ... Անպայման արևապաշտպան քսուքով պատիր կուրծքն ամբողջությամբ, նույնիսկ այն մասերը, որոնք մնում են կտորի տակ: Լողազգեստների մեծամասնությունն ապահովում է ընդամենը SPF 7 պաշտպանություն, ինչը բավարար չէ մարմնի նման զգայուն հատվածի համար: 36C-ն կրծքի միջին չափսն է: Այդ չափսի կուրծքը կշռում է մոտավորապես 900 գրամ, այսինքն` մի լիտրանոց գազավորված ջրի չափ: Փաստ. մենք միակ կաթնասուններն ենք, որոնք կուրծք ունեն միշտ Մնացած բոլոր կաթնասուններն ունեն միայն ժամանակավորապես դուրս ցցվող կրծքեր, այն էլ` միայն հետծննդյան շրջանում` ձագերին կերակրելու համար: Անթրոպոլոգների կարծիքով՝ մարդու մոտ կուրծքն էվոլյուցիայի ընթացքում սկսել է դեկորատիվ բնույթ կրել` վերածվելով տղամարդկանց գրավելու և գայթակղելու զորեղ միջոցի: Մանր կետիկներ` պտուկների շուրջ Դրանք պատահական կետիկներ չեն. բժշկության մեջ հայտնի են որպես Մոնտգոմերիի գեղձեր և պատասխանատու են պտուկի և նրա շրջակայքի խոնավացման համար, հատկապես՝ կերակրելու ընթացքում: Եթե դրանք խցանվում են և կոշտանում, կարելի է խոնավ սրբիչով ծածկել 5 րոպե, ինչից հետո գեղձերի բնականոն աշխատանքը կվերականգնվի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր