00:00:00

Որոշումը բողոքարկել եմ, հույս ունեմ Մասիսի քաղաքապետի եղբայրն ազատ կարձակվի

17:45, 13 հուլիս 2021 Իրավական

Մասիսի քաղաքապետի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ «Մասիսի քաղաքապետի եղբայր Գոռ Համբարձումյանի կալանավորման վերաբերյալ տարածված տեղեկությունների հետ կապված ցանկանում եմ պարզաբանել՝ Գոռ Համբարձումյանին 06.07.2021թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասով՝ Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը: Գոռը առաջադրված մեղադրանքը չի ընդունում, այն համարում է պարզապես զավեշտալի: Գործի նյութերում չկա որեւէ ուղղակի կամ անուղղակի ապացույց Գոռի կողմից նման արարք կատարելու մասին: 08.06.2021թ. Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը կալանավորել է Գոռին, բայց դա այսպես ասած <հաշիվ չի եւ լուրջ չի>, քանի որ դատավորը Գագիկ Պողոսյանն էր: Կալանավորման որոշումը բողոքարկել եմ վերաքննիչ դատարան, հույս ունեմ կմակագրվի նորմալ դատավորի եւ Գոռը ազատ կարձակվի: Այս պահին ընթանում է նախաքննություն, ուստի չեմ կարող ավելի մանրամասն ներկայացնել հանգամանքները, բայց վստահ եղեք, որ յուրաքանչյուր նորմալ մարդու մոտ դրանք կարող են միայն ծիծաղ առաջացնել»,- գրել է փաստաբանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր