00:00:00

Օդեսայի փողոցի տներից մեկը խուզարկելիս հրազեն ու ռազմամթերք է հայտնաբերվել

16:13, 13 հուլիս 2021 Իրավական

Շենգավիթի ոստիկանները, ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման հիման վրա` հուլիսի 10-ին խուզարկեցին մայրաքաղաքի Օդեսայի փողոցի տներից մեկը։ Խուզարկությամբ հայտնաբերվեցին գործարանային համարով ու կարճեցված փողով հրացան, 16 մմ տրամաչափի 10-ից ավելի փամփուշտ, գազային ատրճանակի փամփուշտ, հրացանի գոտի, ծաղկամանով կանեփանման բույս, կանեփի սերմի հատիկներ, կաթուցիչներ ու հոգեներգործուն դաղահաբեր: Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր