00:00:00

Դատավորի տունը թալանել են. հափշտակել են գումար, ոսկյա ու արծաթյա զարդեր

13:59, 13 հուլիս 2021 Իրավական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 12-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մանթաշյան փողոցի շենքերից մեկի բնակիչ՝ 40-ամյա Արսեն Նիկողոսյանը և հայտնել, որ հուլիսի 10-ից հուլիսի 12-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալու միջոցով բացել են իր բնակարանի դուռը, մտել ներս և տունը տակնուվրա արել, ապա այնտեղից հափշտակել գումար, ոսկյա ու արծաթյա զարդեր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը։ Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ գողին կամ գողերին և գողոնը հայտնաբերելու, ինչպաս նաև պատճառված վնասի չափը պարզելու ուղղությմաբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Նիկողոյսանն աշխատում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավոր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր