00:00:00

Դատարան է ներկայացվել Մխիթար Զաքարյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը

22:35, 12 հուլիս 2021 Իրավական

Այս պահին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում քննվելու է Մեղրիի արդեն նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց, նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։
«Զաքարյանին իրավապահները բերման են ենթարկել  շոու ծրագրով։ Երեկ կեսգիշերին, երբ նա Երեւան է եկել՝ քրեական ոստիկանության գլխավոր վարչության շենք, որպեսզի ներկայանա քննիչին, շենքի մոտ դիմակավորված, ինքնաձիգերով անձիք նրան պառկեցրել են ասֆալտին, տեսանկարահանել, նոր միայն բերման ենթարկել»,- հայտնել է փաստաբանը։ Հիշեցնենք, որ Մխիթար Զաքարյանին նոր մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելը եւ պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ ներառելը։ Ըստ մեղադրանքի՝ նա թաքցրել է այլ պետության քաղաքացիություն ունենալու փաստը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր