Գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները San Fermin Masters բլից մրցաշարում:
Առցանց մրցաշարի կիսաեզրափակիչում Լևոն Արոնյանը մրցեց Չինաստանից Դին Լիժենի հետ: Բլից շախմատի 8 պարտիաներից 3-ում Արոնյանը հաղթեց, 4-ն ավարտեց ոչ-ոքի, իսկ 1 պարտություն կրեց: Հայ շախմատիստը հաղթեց 5:3 հաշվով:
Եզրափակիչում Արոնյանը կմրցի աշխարհի գործող չեմպիոն նորվեց Մագնուս Կարլսենի ու ԱՄՆ-ից Ուեսլի Սոյի զույգի հաղթողի հետ:
San Fermin Masters-ն բլից շախմատի մրցաշար է, որին մասնակցում է 8 շախմատիստ: Գրոսմայստերները 8 պարտիայի հետո հաղթում են, եթե հավաքում են 4,5 միավոր: