00:00:00

ՍԴ-ն ընտրությունների վիճարկման գործով նիստի աշխատանքները կշարունակի ևս 1.5 ժամ

19:41, 10 հուլիս 2021 Իրավական

Սահմանադրական դատարանը ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով նիստի աշխատանքները 15 րոպե ընդմիջումից հետո կշարունակի ևս 1.5 ժամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին որոշվեց նիստում՝ քննարկումներից հետո: Այսպիսով՝  հուլիսի 10-ի նիստը կավարտվի մինչև ժամը 20:00-ն: Նիստի ընդմիջվեց այն ժամանակ, երբ դատավորները հարցեր էին ուղղում  «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանին: ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկել է 4 քաղաքական  ուժ: Սահմանադրական դատարանը որոշել էր միավորել ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դիմումները վերաբերվում են նույն հարցին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր