00:00:00

ՍԴ նախագահը հայտարարել է դատավարության մասնակիցների հետ արտադատավարական շփումների մասին, ինչն ապօրինի էդգար Ղազարյան

16:00, 10 հուլիս 2021 Իրավական

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն իր  ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սահմանադրական դատարանի հուլիսի 9-ի նիստին.
«- ՍԴ նիստը նախագահում է դատավոր Արման Դիլանյանը, ով դրա իրավունքը չունի։
- ՍԴ նիստին մասնակցող դատավորներ Վահե Գրիգորյանը, Երվանդ Խունդկարյանը, Արթուր Վաղարշյանը և Էդգար Շաթիրյանը (զեկուցող դատավոր) լեգիտիմ չեն։ - Ոչ օրինական ճանապարհով սահմանափակված է քաղաքացիների մուտքը ՍԴ նիստերի դահլիճ: - Արման Դիլանյանը հայտարարել է դատավարության մասնակիցների հետ արտադատավարական շփումների մասին, ինչն ապօրինի է: - ՍԴ-ի կողմից արհեստականորեն մեծացվել է դատավարության մասնակիցների կազմը: - Արման Դիլանյանի, Վահե Գրիգորյանի, ՀՀ դատախազության և Քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչների տեսակետները համընկնում են։ - ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, հստակ փաստերի առկայության դեպքում, չի ներկայացել դատավարությանն իր անհնարինության հարցը, ինչը վկայում է    Բարձր դատարանի դատավորին ոչ վայել անազնվության մասին։ - ՍԴ դատավորներ Արաիկ Թունյանը և Աշոտ Խաչատրյանը նիստին ակտիվ մասնակցություն չեն ցուցաբերում: - Նիստը նախագահողի իրավիճակին տիրապետելու պատճառով նիստ ձգձգվում է եւ չի ընթանում սահուն կերպով: - Արման Դիլանյանը խախտում է Բանավոր ընթացակարգի տրամաբանությունը և հրապարակայնությունը` քննարկումների մի մասը տեղափոխելով խորհրդակցական սենյակ կամ օրենքով չնախատեսված խորհրդակցության ձևաչափ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր