00:00:00

Դժվար հանդիպում ստացվեց. Վարդան Բիչախչյան

22:45, 09 հուլիս 2021 Սպորտ

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի կարծիքով, Կոնֆերենցիաների լիգայի առաջին տուրի «Ֆեհերվարի» դեմ խաղում անզիջում պայքար էր: «Դժվար հանդիպում ստացվեց: Տղաները կարողացան մինչև վերջ պայքարել: 90 րոպեների ընթացքում մեծ պայքար էր գնում, անզիջում պայքար էր: Երկու թիմերն էլ գոլային շատ պահեր ունեին, բայց կարողացան օգտագործել մեկական պահ»,- հետխաղյա մամուլի ասուլիսի ընթացքում ասել է նա: Բիչախչյանի խոսքով` ամեն ինչ կորոշվի երկրորդ խաղում: Ֆուտբոլի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի առաջին տուրի շրջանակում Երևանի «Արարատը» հյուրընկալվեց հունգարական «Ֆեհերվարին»: Առաջին կեսին երկու թիմերից յուրաքանչյուրը հանդիպման հաշիվը բացելու մի շարք հնարավորություններ ունեին, սակայն, ի վերջո, ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով: Երկրորդ կեսն «Արարատն» ավելի ակտիվ սկսեց և առավել շատ էր տիրում նախաձեռնությանը: Բայց երբեմն «Ֆեհերվարը» սուր գրոհներ էր ձեռնարկում, սակայն «Արարատի» դարպասապահ Երմակովն իր տեղում էր: 83-րդ րոպեին «Ֆեհերվարն» արագ հակագրոհեց և բացեց հանդիպման հաշիվը: Աչքի ընկավ Հայսթերը: Բայց «Արարատին» հաջողվեց խուսափել պարտությունից: Ավելացված ժամանակում գոլի հեղինակ դարձավ Պոբուլիչը. «Ֆեհերվար»- «Արարատ»` 1:1:
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ հետո արդեն Հայաստանում: Այդ խաղը կանցկացվի Գյումրու քաղաքային մարզադաշտում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր