00:00:00

Տոկիոյի Օլիմպիական խաղերը կանցկացվեն առանց հանդիսատեսի

00:17, 09 հուլիս 2021 Սպորտ

Տոկիոյում Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի անցկացման պատասխանատու, ճապոնացի նախարար Տամայո Մարուկավան հաստատել է, որ ճապոնական մայրաքաղաքում մարզական մրցումները կանցկացվեն առանց տեղի բնակիչների: Ինչպես հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով տեղի աղբյուրին, Տամայո Մուրակավան հավելել է, որ բոլոր տեսակի մրցուները կանցկացվեն առանց հանդիսատեսի: Որոշումը կայացվել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի պատճառով: Օլիմպիադան Տոկիոյում անցկացվելու է հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 8-ը: Քաղաքում հուլիսի 12-ից մինչև օգոստոսի 22-ն արտակարգ դրության ռեժիմ կսահմանվի «Քովիդ-19»-ի պատճառով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր