00:00:00

Վեճի ժամանակ 35-ամյա որդին դանակահարել էր 67-ամյա մորը

11:35, 08 հուլիս 2021 Իրավական

Հուլիսի 7-ին՝ ժամը 08.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել դանակահարված կնոջ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վիճաբանության ժամանակ 67-ամյա կնոջը դանակահարել է որդին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանության պարեկային ծառայության և Չարբախի բաժանմունքի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ 35-ամյա որդին Տերյան փողոցում հայտնաբերվել և, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանության Չարբախի բաժանմունք: Նա ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր