00:00:00

Զինված միջադեպ` ադրբեջանա-իրանական սահմանին. կա 1 զոհ

15:51, 06 հուլիս 2021 Իրավական

Հուլիսի 5-ի երեկոյան ադրբեջանա-իրանական սահմանին միջադեպ է տեղի ունեցել: Ադրբեջանի սահմանային պարեկը 5 անհայտ անձի կողմից Իրանից երկրի պետական սահմանի խախտման դեպք է գրանցել: Ինչպես հայտնում է  minval.az-ը, սահմանախախտները եղել են զրինված: Նրանք փորձել են թմրանյութ տեղափոխել: Ադրբեջանական կողմը զենք է կիրառել, ինչի հետևանքով սահմանախախտներից մեկը, որն Ադրբեջանի քաղաքացի էր և գտնվում էր հետախուզման մեջ, սպանվել է: Մյուս սահմանախախտները փախել են Իրանի տարածք: Դեպքի վայրում հայտնաբերվել է պայուսակ, որում եղել է 6895 գր նյութ` նման թմրանյութերի և դեղամիջոցների: Իրանական կողմն անմիջապես տեղեկացվել է դեպքի մասին, Ադրբեջանի և Իրանի սահմանային ծառայությունների ներկայացուցիչների տեղում հանդիպում են ունեցել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր