00:00:00

Քանի ռազմագերի ունենք Ադրբեջանում

13:48, 06 հուլիս 2021 Իրավական

Վերջին վերադարձման գործընթացը բացահայտեց մեկ այլ երևույթ, որ մեր ռազմագերիները ոչ միայն պարզապես ռազմագերիներ են, այլև՝ պատանդներ են, քանի որ Բաքուն նրանց պահում է որոշակի քաղաքական պահանջների դիմաց և դարձնում է քաղաքական առևտրի մաս։ Այս մասին ռազմագերիների հարցով քննարկման  ժամանակ ասել է  Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ «Իհարկե, ականազերծման աշխատանքները մարդասիրական տեսանկյունից շատ կարևոր են և կարծում եմ, որ դրանց կարևորությունը գիտակցում է ՀՀ–ն և միշտ կառուցողական է գտնվել այս հարցերում, պարզապես Բաքուն դարձյալ շանտաժի լեզվով է խոսում»,-ասաց նա և նշեց, որ ականազերծումը միլիոնավոր դոլարներ է արժենալու Բաքվի համար, տևական ժամանակ է պահանջվելու, դրա համար նրանք առաջարկում են քարտեզների փոխանակում ռազմագերիների հետ։ «Իմ անձնական կարծիքն է, որ տարածքները հանձնելուց հետո այդ քարտեզները մեծ կարևորություն չունեն հայկական կողմի համար, և մենք երբեք չենք առաջնորդվել Ադդրբեջանի անմեղ զոհերով ոգևորվելու հոգեբանությամբ»,-ասաց նա և նշեց, որ չնայած դրան՝ գերիների վերադարձը Բաքվի պարտականությունն է։ Սիրանուշ Սահակյանը կարծում է, որ Հայաստանի կողմից իրավական գործընթացների տեսանկյունից լուրջ ջանքեր են գործադրվել: Խոսելով այդ առնչությամբ կառավարության ջանքերի մասին՝ Սահակյանը ասաց, որ իրավական պրոցեսները որոշակի չափով զսպաշապիկ են քաղաքական գործընթացներում։ «Բոլոր դեպքում ես չեմ կարծում, որ Բաքվի հանցագործությունների քաղաքական արձագանքը պատշաճ է, շուրջ 8 ամիս անց մենք չունենք պաշտոնականացված թվեր հայ ռազմագերիների առնչությամբ»,-ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր