00:00:00

Շատ մտահոգիչ պատկեր ունենք. Արմեն Մուրադյան

16:28, 06 հուլիս 2021 Առողջություն

Շատ մտահոգիչ պատկեր ունենք !!! Սիրելի քաղաքացիներ, ևս մեկ անգամ խնդրում եմ ու հորդորում եմ պատվաստումների թեման մի դարձրեք շահարկման թեմա, դա վտանգավոր է․․․Այլընտրանք չկա՝ պետք է ընտրել հրատապ լուծման եղանակը՝ պատվաստումը!!!
Ներկայացնում եմ ձեզ Հայաստանի և հարևան երկրներում, արձանագրված հետևյալ ցուցանիշները՝
• Ռուսաստանի Դաշնությունում ներարկվել է շուրջ 38 մլն դեղաչափ, որը համապատասխանում է բնակչության շուրջ 15,7%-ին, օրական տեմպը կազմում է շուրջ 500 հազար պատվաստում,
• Թուրքիա՝ ներարկվել է շուրջ 53,8 մլն դեղաչափ, որը համապատասխանում է բնակչության շուրջ 43,6%-ին, օրական տեմպը կազմում է շուրջ 765,1 հազար պատվաստում, • Ադրբեջան՝ ներարկվել է շուրջ 3,7 մլն դեղաչափ, որը համապատասխանում է բնակչության շուրջ 23,5%-ին, օրական տեմպը կազմում է շուրջ 63,5 հազար պատվաստում, • Ւրան՝ ներարկվել է շուրջ 5,7 մլն դեղաչափ, որը համապատասխանում է բնակչության շուրջ 4,9%-ին, օրական տեմպը կազմում է շուրջ 93,6 հազար պատվաստում, • Վրաստանում՝ ներարկվել է շուրջ 269 հազ դեղաչափ, որը համապատասխանում է բնակչության շուրջ 4,4%-ին, օրական տեմպը կազմում է շուրջ 2,06 հազար պատվաստում: Հայաստանում ունենք նման մտահոգիչ պատկեր՝ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ապրիլի 13-ից ի վեր, հուլիսի 4-ի դրությամբ` Հայաստանում կատարվել է 88.164 պատվաստում, որից առաջին դեղաչափ՝ 66.491, երկրորդ դեղաչափ՝ 21,673, օրական տեմպը շուրջ 801,1 դեղաչափ: Արմեն Մուրադյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր