Goal.com մարզական կայքը թարմացրել է «Ոսկե գնդակի» հավակնորդների իր վարկանիշը՝ 2021 թվականի արդյունքներով:
«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին 5-րդ տեղից բարձրացել է վարկանիշի առաջին տեղ՝ այնտեղից դուրս մղելով «Չելսիի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Նգոլո Կանտեին (այժմ 3-րդն է):
Երկրորդ տեղը զբաղեցնում է Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա», Լեհաստանի հավաքական), չորրորդը Ռոմալու Լուկակուն է («Ինտեր», Բելգիայի հավաքական), հինգերորդը Կիլիան Մբապեն է (ՊՍԺ, Ֆրանսիայի հավաքական):
«Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մնացել է նույն՝ 7-րդ տեղում: