Այսօր՝ հուլիսի 5-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։Ժամը 14։35-ի սահմաններում Սևան քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Գեորգի Ապրիամովը իր վարած Alpard մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 13 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված 3 երկաթե էլեկտրասյուներին, տապալել դրանք և կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի, ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Օպերատիվորեն ժամանել է նաև համայնքի ղեկավարը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ՀՀ Պաշտպանության նախարարության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի տղան է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: