00:00:00

Փողոցում գտնված նորածնով որևէ մեկը չի հետաքրքրվել

13:06, 05 հուլիս 2021 Իրավական

Irakanum.am-ը տեղեկացրել էր, որ հուլիսի 3-ի առավոտյան, ժամը 10:00-10:30-ի սահմաններում Գյումրու Ավտոկայանի մերձակա հատվածի տներից մեկի պարսպի տակ, բարուրով փաթաթված նորածին երեխա է գտնվել:  Նորածնին շտապ տեղափոխել էին Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց։ Հիվանդանոցի փոխտնօրեն Հասմիկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ նորածնի առողջական վիճակը գնահատվում է բավարար։ «Այս պահին չեմ կարող ասել, թե դեռ որքան է մնալու, դա կախված է առողջական վիճակից»,- ասացին հիվանդանոցից։ Որեւէ մեկը երեխային չի այցելել։ «Որեւէ մեկը չի հայտնվել իրենով հետաքրքրվող»,- ասաց փոխտնօրենը։ Նշենք, որ գտնված երեխան տղա է, 3կգ 100 գրամ քաշ ունի, 51 սմ հասակ: Առաջնակի զննումով մասնագետները փաստել են, որ երեխան եղել է սառած: Բնածին արատ չի հայտնաբերվել: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր