00:00:00

Հրդեհ Գյումրի քաղաքում․ այրվում է մոտ 10 հա խոտածածկույթ

20:31, 04 հուլիս 2021 Իրավական

Հուլիսի 4-ին, ժամը 16։27-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասում խոտածածկ տարածք է այրվում։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 10 հա խոտածածկույթ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։13-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր