00:00:00

«Պատիվ ունեմ» դաշինքը դիմեց ՍԴ՝ վիճարկելով ընտրությունների արդյունքները

18:30, 02 հուլիս 2021 Իրավական

Քիչ առաջ «Պատիվ ունեմ» դաշինքը Սահմանադրական դատարան է մուտքագրել ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումը: Այս մասին 24News-ին տեղեկացրեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը: Նշենք, որ այսօր լրանում էր ընտրության մասնակցած քաղաքական ուժերի Սահմանադրական դատարան դիմելու և ընտրության արդյունքները վիճարկելու ժամկետը: Այսօր ՍԴ դիմումներ են ներկայացրել նաև «Հայաստան» դաշինքը, «Հայոց Հայրենիք» և «Զարթոնք» կուսակցությունները։ Խորհրդարան անցած «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները Սահմանադրական դատարան են դիմել առանձին հայցով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր